Մարդասիրական օգնության կարգով հունվար-հունիսին Հայաստան են ներմուծվել 1702 տոննա ապրանքներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 9.6 մլրդ ՀՀ դրամ կամ 23.2 մլն ԱՄՆ դոլար: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 5,2 տոկոսով:
Տարվա առաջին վեց ամիսներին ստացված օգնության 30 տոկոսը կազմել են մանածագործական իրերը, 28.5 տոկոսը` քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 9.1 տոկոսը`տարբեր արդյունաբերական ապրանքներ, 8.5 տոկոսը`սարքերը և ապարատները, 8.4 տոկոսը` մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, իսկ 15.5 տոկոսը` մնացած ապրանքները:
Մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնության 41.5 տոկոսը բաժին է ընկել Եվրամիության երկրներին, ընդ որում՝ միայն 24.4 տոկոսը՝ Նիդեռլանդներին: Միևնույն ժամանակ, 20.7 տոկոսը բաժին է ընկել ԱՄՆ-ին, 14.3 տոկոսը՝ Ավստրալիային, 11.4 տոկոսը՝ Չինաստանին:
Սկզբնաղբյուրը՝ armenpress.am