Հասարակություն Պատահարներ 

Եղբայրները ծեծել են Արմինեին

Փետրվարի 22-ի երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Վաղարշապատի բաժնում հաղորդում էր ստացվե, որ իրենց է զանգահարել 1981 թ. ծնված Արմինե Ա.-ն և հայտնել, որ հարևանն ու նրա եղբայրը ծեծել են իրեն:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Արագածի 2-րդ զանգվածի թաղամասում 1985 թ. ծնված Ալեքսեյ Գ.-ն ծեծի է ենթարկել Արմինե Ա.-ին` ձախ ձեռքի մասում պատճառելով վնասվածք, իսկ հաջորդ օրը ծեծել է եղբայրը` 1993 թ. ծնված Արմեն Գ.-ն: Փետրվարի 22-ին, ժամը 20-ին, եղբայրները ներկայացել են Վաղարշապատի բաժին: Կատարվում է հետաքննություն:

Նույն շարքից