ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանի խոսքով՝ ԲՀԿ-ից դուրս եկած պատգամավոր Վարդան Օսկանյանն ունի իր կուսակցությունը հիմնելու բոլոր իրավունքները և չի բացառում, որ միանա Վարդան Օսկանյանին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց նա:
«Ես կարծում եմ, որ պարոն Օսկանյանը այնքան գիտակ է Հայաստանի ներքին կյանքին, արտաքին հարաբերություններին և ընդհանրապես իրավիճակին, որ բոլոր իրավունքներն ունի կուսակցություն ստեղծելու»-, ասաց պատգամավորը:
Իր միանալու հետ կապված Ս. Մարգարյանը հայտարարեց, որ կասի այն ժամանակ, երբ ստեղծվի կուսակցությունը: