Հասարակություն Պատահարներ 

Վանաձորի ավտոկայանի մոտ հայտնաբերվել է կնոջ դի

 
Փետրվարի 23-ին՝ ժամը 17:45-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի ավտոկայանի մոտակայքում հայտնաբերվել է դիակ:
 
Հայաստանի Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ դեպքի վայրի զննությամբ՝ Վանաձոր քաղաքի Երկաթուղային կայարանի կենտրոնական գլխամասի 13-րդ սլաքային փոխադրիչից 8 մետր հեռավորության վրա` ակոսի մեջ, հայտնաբերվել է իգական սեռի դիակ։
 
Արտաքին զննությամբ պարզվել է, որ դիակի գլխի, դեմքի, որովայնի, կոնքի և աջ ոտքի հատվածները վնասված են:
 
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում կատարվում է քննություն։
 
Ըստ աղբյուրի, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ` դիակի ինքնությունը, մահվան և վնասվածքների պատճառը պարզելու համար:

Նույն շարքից