Հայաստան 

Մարուքյանը՝ վարչապետին. մարդուն հոգեբուժարան տանելը հուշում է խորհրդային տարիների «լավագույն» ավանդույթները

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավոր Էդմոն Մարուքյանը դիմելով  վարչապետ Հովիկ Աբրահամյանին հորդորեց   Վարդգես Գասպարիի վիճակով հետաքրքրվել:

«Օգտվելով առիթից, պարոն վարչապետ, ես առաջարկում եմ ձեզ, նաեւ կառավարության անդամներին  հետաքրքրվել ակտիվիստ Վարդգես Գասպարիի առողջությամբ, մամուլում լուրեր կան, որ նա վատ վիճակում է գտնվում: Իրապես, սա այն դեպքն է, որ ես կարծում եմ, որ  նրան կալանավորելու դատարանի որոշումը անհիմն է եւ անօրինական, եւ մեր երկրին որեւէ կերպ պատիվ չի բերում: Նաեւ նման դեպքերում մարդուն հոգեբուժարան տանելը եւ հոգեկան վիճակը ստուգելը հուշում է խորհրդային տարիների «լավագույն» ավանդույթները: Ես հույս ունեմ, որ կառավարության անդամները եւ վարչապետը միջոցներ կձեռնարկեն, որ Գասպարին ազատ արձակվի»,- ասաց պատգամավոր Մարուքյանը:

Ինչպես տեղեկացրել էինք՝ Վարդգես Գասպարին տեղափոխվել է հոգեբուժարան` փորձաքննության :

Նույն շարքից