Բարի օր Հասարակություն 

Մեծ պահք. օր տասնյոթերորդ

analitik.am

Ջանքեր են պահանջվում որևէ գեղեցիկ ու արժեքավոր բան ստեղծելու համար: «Քանզի չենք նայում տեսանելի բաներին, այլ՝ անտեսանելիներին, որովհետև տեսանելիները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները ՝ հավիտենական» (Բ Կոր. 4.18):

Փետրվարի 24-ի ճաշու ընթերցվածք՝
Ելք. 2.23-3.15
Հվլ. 2.21-32

Հարց. Ֆիլմերում շատ ենք տեսել, թե ինչպես են մեղքերը խոստովանում կաթոլիկները: Իսկ ի՞նչ կարգ է ընդունված Հայ Առաքելական եկեղեցու խոստովանողի համար:

Պատասխան. Հայ Առաքելական եկեղեցին վաղուց ի վեր որդեգրել է խոստովանության երկու կարգ` ընդհանրական և անհատական: Ընդհանրականը տեղի է ունենում Ս. Պատարագից առաջ, երբ հոգևորականն ապաշխարողների համար ընթերցում է հնարավոր բոլոր մեղքերը (ի դեպ, մեղքերը խոստովանել և ապաշխարել կարող են միայն մկրտվածները): Անհատական խոստովանությունը զրույց է բացառապես հոգևորականի և խոստովանողի միջև: Հայ Առաքելական եկեղեցու հետևորդն ինքն է ընտրում խոստովանահորը` այն հոգևորականին, ում առավել շատ է վստահում: Ցանկացած հոգևորական պատրաստ է լսել և խորհուրդ տալ:

Նույն շարքից