Հասարակություն 

Ցուցաբերած անձնական խիզախության համար շարքային Նորայր Քամալյանը պարգևատրվել է Արիության մեդալով (տեսանյութ)

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ` հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը պատշաճ կատարելու համար զորամասի շարքային Նորայր Միքայելի Քամալյանը պարգևատրվել է Արիության մեդալով:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։



Նույն շարքից