Հայաստան Քաղաքական 

Վստահ եմ, որ այս համագործակցությունը ծառայելու է մեր երկրին և մեր ժողովրդին. Աղվան Վարդանյան

ՀՀԿ-ՀՅԴ քաղաքական համագործակցության ծրագիրը երկար աշխատած հիմնարար փաստաթուղթ է, որն անդրադառնում է մեր երկրի կյանքի գրեթե բոլոր ոլորտներին: Այս մասին  Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայաստանի Հանրապետական կուսակցությունների միջև քաղաքական համագործակցության համաձայնագիրը ստորագրելուց հետո հայտարարեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

«Ինչ-որ առումով սա աշխատանքային  քարտեզ է, որտեղ դրված են մեր երկու քաղաքական ուժերի հիմնական համադրելի նպատակները, նաև ՀՀ նախագահի  վերջին ելույթի այն դրույթները, որոնք ընդհանուր են մեզ համար»,-ասաց նա և վստահություն հայտնեց, որ այս փաստաթղթով, համադրելով երկու քաղաքական ուժերի հնարավորությունները կարողանալու են երկրում քաղաքական, նաև սոցիալ-տնտեսական ոլորտում, հոգևոր մշակութային ոլորտում որակական արմատական փոփոխությունների ուղի բացել:

«Տա Աստված, և մենք այդքան կամք ունենանք, որ այս փաստաթղթից բխող կոնկրետ անելիքը մենք կարողանանք կյանքի կոչել։ Վստահ եմ, որ այս համագործակցությունը ծառայելու է մեր երկրին և մեր ժողովրդին»,-ասաց նա:

Նույն շարքից