Հայաստան Քաղաքական 

Հայտնի են ՀՅԴ նախարարների և մարզպետների անունները

Այսօր ՀՀ Նախագահի նստավայրում Հայաստանի Հանրապետական կուսակցության և Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության միջև կնքվել է Քաղաքական համագործակցության համաձայնագիր: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից այն ստորագրել է ՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, Հայ Յեղափոխական Դաշնակցության կողմից՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան վարդանյանը տեղեկացրեց, որ ՏԿ նախարար կլինի Դավիթ Լոքյանը, Էկոնոմիկայի նախարար՝ Արծվիկ Մինասյանը, իսկ ԿԳ նախարար՝ Լևոն Մկրտչյանը:Շիրակի մարզպետը կլինի ՀՅԴ-ական Հովսեփ Սիմոնյանը, իսկ Արագածոտնինը՝  Գագիկ Գյոզալյանը։

Նույն շարքից