Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային սահմանը խախտելու դեպքեր չեն արձանագրվել, իսկ ԼՂՀ ՊԲ հակաօդային պաշտպանության զորքերը գիտեն իրենց պարտականությունն ու լիովին վերահսկում են իրավիճակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ ՊԲ մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանն ասել է, որ Արդբեջանի ՌՕՈւ-ի կողմից իրականացվում են պլանային թռիչքներ, որոնք համարյա ամեն օր էլ լինում են:
«ԼՂՀ օդային սահմանի խախտման դեպք չի գրանցվել, իսկ ԼՂՀ ՊԲ հակաօդային պաշտպանության զորքերը կազմ ու պատրաստ են և ամբողջովին վերահսկում են իրավիճակը և անհրաժեշտության դեպքում կարող են պաշտպանել ԼՂՀ օդային սահմանները»,- ասել է Սենոր Հասրաթյանը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ադրբեջանական 1news.az լրատվամիջոցն ավելի վաղ տեղեկություն էր տարածել, թե Ադրբեջանը օդ է բարձրացրել ՌՕՈւ-ի մարտական կործանիչներ և թռիչքներ է իրականացնում հայ-ադրբեջանական սահմանի Տերտերի ու Աղդամի հատվածում: