Քաղաքական Միջազգային 

Ռուսաստանն ամբողջությամբ դադարեցրել է Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը

Ռուսաստանն ամբողջությամբ դադարեցրել է Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը, նշելով, որ ռուսական կողմը խզել է Թուրքիայի հետ ռազմատեխնիկական ողջ համագործակցությունը, այդ թվում՝ սերվիսային պայմանագրերը։

Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը.
«Մենք ունեցել ենք պայմանագրեր, մենք ունեցել ենք թե՛ հրաձգային զենքի, թե՛ հրետանային համակարգերի մատակարարումներ։ Բնականաբար, ներկայումս կասեցված են մատակարարումները և բոլոր պայմանագրերը՝ ներառյալ սերվիսային։ Բանակցություններն ու շփումները չեն լինի այնքան ժամանակ, քանի դեռ իրավիճակը չի փոխվի այն ուղղությամբ, որի մասին խոսել է Ռուսաստանի նախագահը»։

Նույն շարքից