Եվրոպոլի տեղեկությամբ՝ Եվրոպա միգրանտների անօրինական փոխադրմամբ զբաղվում են հանցավոր ցանցեր, որոնք հաշվում են տասնյակ հազարավոր մարդիկ: Այդ մասին գրում է Financial Times-ը:
ԵՄ ոստիկանական ծառայության զեկույցում նշվում է, որ անցած տարի Եվրոպա ժամանած ավելի քան 1 մլն անօրինական միգրանտների ավելի քան 90%-ն օգտվել է հանցավոր ցանցերի ծառայություններից: Դրա մասնակցության համար ավելի քան 40 000 մարդ է կասկածվում:
Հաղորդվում է, որ հանցավոր գործունեության մեջ ներգրավված են ավելի քան 100 երկրի, այդ թվում՝ Բուլղարիայի, Պակիստանի, Լեհաստանի, Ռումինիայի, Սիրիայի, Թունիսի, Թուրքիայի ներկայացուցիչներ: Հանցավոր ցանցերի 44%-ը ստեղծվել է ԵՄ անդամ չհանդիսացող երկրների ներկայացուցիչների կողմից: Հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդում ընդգկրված են բառացապես ԵՄ քաղաքացիներ: