Հասարակություն 

Ժողովուրդը հանգիստ իր առօրյայով ապրում է. Ոսկեվանի գյուղապետը՝ կրակոցների մասին

Հայ-ադրբեջանական սահմանի ուղղությամբ երեկ երեկոյան ադրբեջանական կողմը կրակել է Տավուշի մարզի Ոսկեվան և այլ հարակից գյուղերի ուղղությամբ: Այս մասին հայտնել է  Ոսկեվանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը: «Գիշերը տարբեր ուղղություններով, երբ կրակում են, մեզ մոտ լսում ենք, առավոտվա կողմ էլ կրակոցներ լսվել են, թե որտեղից, չգիտեմ»,-ասաց նա:

 

Վերջինս նաև վստահեցրեց, որ գյուղացիների շրջանում տագնապ չկա, սովորական սահմանային առօրյա է գյուղում, գյուղից դուրս է ավելի շատ տագնապը, ինչն էլ պայմանավորված է հիմնականում կեղծ ինֆորմացիաների տարածմամբ:

 

«Երեկ ես գնացի Իջևան, էնտեղ լսեցի, որ Ոսկեպար գյուղը թուրքերը վերցրել են: Պանիկա մեզ մոտ չկա, մեկը մի բառ գրելով- գրելով ձնագնդիի նման ուռճացնում են: Ժողովուրդը հանգիստ իր առօրյայով ապրում է»,-ասաց նա:


Գյուղում տիրող ներկայիս իրավիճակի մասին էլ գյուղապետն ավելացրեց. «Ես հիմա նստած եմ անմիջապես հակառակորդի ուղիղ նշանառության տալ, եթե կրակոցներ լինեն հիմա, դուք անպայման հեռախոսով կլսեիք»: 

Նույն շարքից