Հասարակություն 

Չինաստանում երկրաշարժի արդյունքում զոհվել է 150 մարդ

Առնվազն 150 մարդ է զոհվել Չինաստանի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում: Սինխուա գործակալության փոխանցմամբ, շուրջ 100 մարդ վիրավոր է:


Ինչպես արդեն հաղորդվել է, կիրակի 6.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Չինաստանի հարավ-արեւմտյան Յուննան նահանգում: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16:30-ին: Ճշտված տվյալներով, էպիկենտրոնը գտնվել է Վենպին բնակավայրից 11 կմ եւ Չժաոտուն քաղաքից 29 կմ հեռավորությամբ:


Նշվում է, որ երկրաշարժի արդյունքում ամենից շատ տուժել է Լուդիան շրջանը, որտեղ ավելի քան 265 հազար մարդ է ապրում: Հեռախոսային հաղորդակցությունը խափանվել է, քանդվել է մի քանի շինություն, վնասվել են էլեկտրահաղորդակցության լարերը:


Նահանգի իշխանություններն աղետի գոտի մարդասիրական օգնություն են ուղարկել:


Այս երկրաշարժը վերջին 14 տարիների ընթացքում ամենաուժեղն է Յուննան նահանգում:

Նույն շարքից