Սիրիայում Ռուսաստանի հետ հնարավոր հակամարտության պայմաններում ԱՄՆ-ը չի օժանդակի Թուրքիային: Այս մասին հայտնել է ամերիկյան նախկին դիվանագետ Ջիմ Ջատրասը, նշելով, որ Ռուսաստանի հետ Սիրիայում հրադադարի հաստատման փասթաթուղթ կնքելով՝ ԱՄՆ-ը հասկացրեց Թուրքիային, որ մտադրված չէ ցամաքային զորքեր ուղարկել մերձավորարեւելյան տարածաշրջան: Այս մասին տեղեկացնում է «Երրորդ համաշխարհային պատերազմ» պորտալը:
«Թուրքիայի ներխուժումը, որ միանգամայն անօրինական կլիներ, դատապարտված կլիներ ձախողման: Ռուսները թույլ կտայի թուրքական զորամիավորումներին խորանալ Սիրիայի տարածք, իսկ այնուհետեւ հզոր հարվածով մետաղաջարդոնի կվերածեին թուրքական տանկերն ու հրետանին: Վաշինգտոնը Անկարային պարզորեն հասկացնել տվեց, որ ռազմական արկածախնդրության դեպքում թուրքերը միայնակ են մնալու»,- ասել է դիվանագետը:
Նրա համոզմամբ հենց թուրքական ներխուժման վտանգը ստիպեց ԱՄՆ-ին հրադադարի մասին համաձայնագիր կնքել Ռուսաստանի հետ: