Հասարակություն 

Չինաստանում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 175-ի

Չինաստանի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 175-ի:


Բացի այդ, ավելի քան 1.300 մարդ տուժել, իսկ 181-ն անհետ կորել է Յուննան նահանգում գրանցված 6.5 մագնիտուդով երկրաշարժի հետեւանքով: Այս մասին տեղեկացնում է Չինական կենտրոնական հեռուստատեսությունը:


Երկրաշարժը տեղի է ունեցել տեղական ժամանակով 16:30-ին: Էպիկենտրոնը գտնվել է Չժաոտուն քաղաքից 29 կմ հեռավորությամբ:


Ավելի վաղ հաղորդվում էր 150 զոհի եւ շուրջ 100 տուժածի մասին:

Նույն շարքից