Հասարակություն 

Շնորհակալությունս եմ հայտնում. Արմեն Աշոտյանը գրառում է կատարել

ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել նախարարի լիազորություններն ավարտելու մասին և շնորհակալություններ հայտնել:

«Ավարտելով Հայաստանի կրթության և գիտության նախարարի իմ լիազորությունները՝ շնորհակալությունս եմ հայտնում՝

- Երկրի Նախագահին՝ վստահության, այս տարիների ընթացքում ոլորտին ցուցաբերած ուշադրության և աջակցության համար;

- Կառավարության ղեկավարին՝ համատեղ գործունեության և թիմային աշխատանքի համար;

- Կառավարության բոլոր անդամներին՝ գործընկերության և ընկերության համար;

- ՀՀ ԿԳՆ աշխատակազմին՝ դրսևորած պրոֆեսիոնալիզմի և գիտելիքի միջոցով Հայրենիքը շենացնելու հավատի համար;

- Բոլոր ուսուցիչներին, դասախոսներին և գիտնականներին՝ իրենց աշխատանքային նվիրվածության և առաքելության համար;

- Մեր աշակերտներին և ուսանողներին՝ իրենց պայծառության և մեր երկրում իրենց ապագան սեփական խելքով կառուցելու պատրաստակամության համար;

- Լրատվական միջոցներին՝ լուսաբանման, քննադատության և դրվատանքի համար:

- Մայր Աթոռին, մեր բոլոր գործընկեր կազմակերպություններին՝ արդյունավետ համագործակցության և հետևողական սատարման համար;

- Մեր քաղաքացիներին՝ մեր երեխաներին լավ կրթություն և դաստիարակություն տալու մեր համատեղ ջանքերի համար:

Հետագա հաջողություններ եմ մաղթում նորանշանակ նախարարին, նախարարության կոլեկտիվին և ամբողջ ոլորտին իրենց դժվար, բայց շնորհակալ ու կարևոր գործում»,-գրել է Արմեն Աշոտյանը:

Նշենք, որ այսօր ՀՀ Նախագահի հրամանագրով Արմեն Աշոտյանն ազատվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնից: Նախագահի մեկ այլ հրամանագրով ԿԳ նախարար է նշանակվել դաշնակցական Լևոն Մկրտչյանը:

Նույն շարքից