Մշակույթ Հասարակություն Գիտություն 

Չինական ասույթներ կյանքի և առողջության մասին

Խելացի մարդը կարող է համարձակորեն ուղղել իր սխալները, հիմարը դրանք անգամ չի խոստովանում:

Ծովը չի վախենում ալիքների առատությունից, զարդատուփը` զարդերի առատությունից, մարդը չի վախենում երջանկության առատությունից, գիտնականին էլ չի վախեցնում գիտելիքի առատությունը:

Օգնեք միմյանց` ինչպես արծվի երկու թեւեր:

Փոքր կացնով կարող ես տապալել մեծ ծառեր:

Ներիր ուրիշներին այնպես, ինչպես ինքդ քեզ ես ներում: Ամեն գորտ իր ջրհորը լավ գիտի: Բոլոր ձիերը սայթաքում են, բոլոր մարդիկ` սխալվում:

Հայրերը ծառեր են տնկում, զավակները զովանում են դրանց ստվերում:

Մի′ մոռացիր անկեղծորեն ժպտալ ու սիրտդ սիրով լցնել: Այն հիանալի միջոց է ընդդեմ բոլոր հիվանդությունների:

Պետք է զարգացնել մտքի ուժը: Արեւելյան լեզուներից շատերում, ինչպես եւ չինարենում, միտք եւ սիրտ հասկացություններն արտահայտվում են նույն բառով: Երբ մարդը հասնում է այն մակարդակին, որ այլեւս ինքն իր վրա սեւեռված չէ ու կարողանում է մոռանալ իր անձի մասին, ստանում է հիվանդություններից ազատվելու միջոցներ:

Կառավարիր սեռական հակումներդ եւ թույլ մի տուր, որ դրանք կառավարեն քեզ: Առհասարակ կյանքում ամեն ինչ պետք է չափավոր լինի, այս դեպքում` նաեւ սեռական կյանքը:

Պետք է լավ պահել գլուխն ու տաք պահել ոտքերը: Գլխին պետք է հարգանքով վերաբերվել: Այն Աստծո եւ մտքի տաճար է, որը կառավարում է բոլոր օրգաններին: Գոյություն ունի մի կանոն. «Գլուխը զով պահիր, իսկ ոտքերը` տաք»:

Սնվելու փիլիսոփայությունը: Պետք չէ այնքան ուտել, որ հարկադրված լինեք պառկել կամ նստել, դա կրճատում է մարդու կյանքը: Սեղանից պետք է վեր կենալ կիսակուշտ վիճակում ու չմոռանալ զբոսանքի մասին: Քնելուց առաջ երբեք չի կարելի ուտել:

Պահպանել չափը: Չափազանց երկար քայլելը վնաս է հոդերին, շատ երկար նստելը վնասում է մկաններին, չափազանց երկար կքանստելը` ոսկորներին, չափազանց երկար պառկելը` կենսական էներգիային, երկար դիտելը` արյանը:

Նույն շարքից