Արքայազն Ուիլյամի և դքսուհի Քեթրինի նստավայր Քենսինգթոնյան պալատի աշխատակիցները սպառնում են գործադուլ անել այն պատճառով, որ աշխատակիցների մի մասի աշխատավարձը կարող է կրճատվել՝ կապված պալատի աշխատանքների վերակազմակերպման հետ։
Spletnik.ru-ի փոխանցմամբ՝ աշխատակիցները մտավախություն ունեն, որ իրենք կկորցնեն տարեկան մոտ 5000 դոլարի եկամուտ։
Հաղորդվում է, որ աշխատավարձի կրճատումն առնչվելու է անձնակազմի այն անդամներին, որոնք աշխատում են պալատի տոմսարկղերում, ինչպես նաև էքսկուրսիաներ են անցկացնում այցելուների համար։