Բրիտանուհի 3-ամյա Ֆիբի Առնոլդը շատ է սիրում մուլտֆիլմեր դիտել և ունի իր նախընտրելի մուլտհերոսները, հայտնում է dailymail.co.uk-ը:
Եվ հենց որ մանկապարտեզում հայտարարվել է «Սուպերհերոսի օր», փոքրիկ Ֆիբին որոշել է ներկայանալ Բեթմենի հագուստով։ Սակայն մի կողմից երեխան իսկապես շատ է ցանկացել մասնակցել այդ կարեւոր միջոցառմանը, մյուս կողմից՝ տխրել է՝ մտածելով, որ ընկերները ծաղրելու են իրեն «տղայական» տեսքի համար։
Եվ երբ երեխան բարձրաձայնել է այս մասին, սուպերհայրիկ Դենին գտել է լուծումը։
29-ամյա հայրիկը հանուն 3-ամյա դստեր ինքնավստահության ու համարձակության ինքն էլ հագել է Սուպերմենի կոստյում և երեխային տարել մանկապարտեզ։

