Քալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը անտառային հրդեհների պատճառով հայտարարել է նահանգի տարածքում արտակարգ իրավիճակի ռեժիմ մտցնելու մասին: Ներկայումս նահանգում 14 հրդեհ է գործում, որոնց դեռ չի հաջողվում մարել աննախադեպ տապի և ռեկորդային չորության պատճառով, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով KTLA հեռուստաալիքին:
Կրակի դեմ պայքարում ներգրավվել են ավելի քան 2 հազար փրկարարներ, գործարկված է ավիացիան, այդ թվում նաև՝ ռազմական: Սակայն, Բրաունի տվյալներով՝ ուժերը դեռևս անբավարար են, ուստի հրդեհի մարմանը կներգրավվեն նաև այլ նահանգների լրացուցիչ ստորաբաժանումներ: