Հասարակություն 

Դիվերսիայի հետևանքով զոհված Սարգիս Մովսիսյանը պարգևատրվել է Արիության մեդալով

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել N զորամասի կրտսեր սերժանտ Սարգիս Արմենի Մովսիսյանին հետմահու Արիության մեդալով պարգևատրելու մասին։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը, Սարգիս Մովսիսյանը պարգևատրվել է հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքը անձնազոհաբար կատարելու համար։

Հիշեցնենք, որ Սարգիս Մովսիսյանը վիրավորվել էր օրերս տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիայի ժամանակ և ավելի ուշ՝ օգոստոսի 3-ին մահացել հոսպիտալում:

Նույն շարքից