Ինչպես փոխանցում է «Արևելքը» կայքը՝ Ստամբուլում ավարտվեց Մարիցա Քյուչյուքի սպանության գործով դատավարությունը: Սպանության գործով միակ մեղադրյալը՝ հայաստանցի Մուրադ Նազարյանը դատապարտվեց ցմահ ազատազրկման:
Այս որոշումը դժգոհության ալիք է բարձրացրել Պոլսո հայերի մի մասի մոտ, քանի որ շատերը ավելի քան վստահ են, որ Նազարյանն օգտագործվել է, իսկ իսկական մեղավորները ազատության մեջ են:
Դատավարության ընթացքում Մուրադ Նազարյանը իրեն մեղավոր չի ճանաչել:
Ի դեպ՝ Նազարյանի բանտում գտնվելու ընթացքում նրա փաստաբանը բազմիցս ահազանգել էր, թե իր պաշտպանյալը ոտնձգությունների է ենթարկվում թե՛ բանտի աշխատակիցների , թե՛ կալանավորների կողմից, սակայն ահազանգերից ոչ մեկը համարժեք պատասխան չի ստացել:
Դատավարության ընթացքին հետևող տեղի հայ համայնքի ամենամեծ դժգոհություններից մեկն էլ այն է, որ հանցագործության վայրում բավարար մանրամասն ուսումնասիրություն չի կատարվել, դատաքնչական մարմինների աշխատանքը նրանք որակել են թերի, իսկ դատարանի որոշումը՝ անարդար ու կողմնակալ: Դատապաշտպանը իր բողոքն է արտահայտել նաև միակ վկա Ազիզ Բուդակի չներկայանալու առթիվ, սակայն դատարան