Կառավարության այսօրվա նիստը մեկ ժամով հետաձգվեց` ժամը 11-ից տեղափոխվելով ժամը 12-ին: Հետաձգման պատճառն այն է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկայացրել է նորանշանակ նախարարներին` Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին, Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին և Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին:
Հիշեցնենք, որ ՀՀԿ_ՀՅԴ երեկ կնքված քաղաքական համագործակցության համաձայնագրի շրջանակներում Դաշնակցությունը ստացել էր Կրթության և գիտության, էկոնոմիկայի ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարությւոնները, ինչպես նաև Շիրակի և Արագածոտնի մարզպետների պաշտոնները: