Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ն այսօր զինված մոտոցիկլավարը կրակ է բացել Երուսաղեմում՝ ավտոբուսի կանգառում: Իսրայելի Առողջապահության նախարարության տվյալներով պատահարի արդյունքում առնվազն մի մարդ վիրավորվել է:
Ավելի շուտ Երուսաղեմում մահացել էր մեկ և վիրավորվել հինգ մարդ՝ Երուսաղեմում բուլդոզերի կիրառմամբ իրագործված ահաբեկչական գործողության արդյունքում: Ունեցած տեղակատվության համաձայն, պաղեստինցին բուլդոզերի միջոցով խաչմերուկի վրա շրջել է ավտոբուսը, այնուհետև Իսրայելի ոստիկանության աշխատակիցները բռնել են նրան՝ չճշտված տեղեկության համաձայն նրան սպանել են:
Իսրայելական հեռուստաընկերությունները տեղեկացնում են, որ սկսվել է հետաքննություն՝ կապված պատահարի հետ: Հիմնականում փորձ է արվում ճշտել՝ ահաբեկիչը միայնակ էր գործում, թե համախոհներ ունի, որոնք դեռևս անհայտ են, ուստիև վտանգ են ներկայացնում խաղաղ բնակչության համար: