Հասարակություն 

Վթար Ավանի հոգեբուժարանի մոտակայքում

Փրկարար ծառայությունն օգոստոսի 5-ին, ժամը 09.55-ին տեղեկատվություն է ստացել, որ Երեւանի Ավան վարչական շրջանի 4-րդ փողոցում՝ հոգեբուժարանի մոտակայքում, վթար ՝ եղել:

 

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

 

Պարզվել է, որ ս/թ օգոստոսի 4-ին ժամը 21.10-ին դեռեւս չբացհայտված հանգամանքներում «Ֆորդ» մակնիշի 345 LD 266 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ գլորվել թիվ 59 մանկապարտեզի տարածք, ինչի հետեւանքով վարորդ Վ. Մ.-ն (ծնվ. 1984 թ.) եւ ուղեւոր Ն. Խ.-ն (ծնվ. 1984 թ.) տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Նույն շարքից