Գլխավոր Հայաստան 

Արթուր Բաղդասարյանը մնացել է ֆեյքերի հույսին

analitik.am

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը շատ շուտ ընկալեց ֆեյքերի զորությունը և սկսել օգտվել այդ հնարավորությունից: Շատ հարմար տարբերակ է, համացանցում գրանցում ես մի քանի տասնյակ էջեր ու դրանից հետո սկսում համոզել հասարակությանը, որ դու օրինակ հաստատ մյուս նախագահն ես դառնալու, կամ էլ ասենք ընդդիմության առաջնորդը: Մամուլում հրապարակում եղավ այն մասին, որ Հայաստանում գոյություն չունի «Կույս կանանց միավորում», որի լուծարման և Արթուր Բաղդասարյանի ստեղծած «Հայկական վերածնունդ» կուսակցությանը միավորվելու մասին խոսվում էր մի քանի օր շարունակ: Պարզվում է, ինչ-որ մարդիկ նուրբ հումոր են արել, ֆեյսբուքում էլ էջ բացել և անգամ ՀՎ-ին անդամագրվելու դիմում ուղարկել:

Մեր ասածի մի օրնակ էլ սա, որ բավականին աշխույժություն մտցրեց օգտատերերի շրջանում: Հիմա անդրադառնանք այդ ֆեյքերի զորությանը, որին անվերապահորեն հավատում է ՕԵԿ, կներեք արդեն «Հայկական վերածնունդ» կուսակցության առաջնորդը : Եթե դու ունես ասենք մի 50 ֆեյք, ովքեր իմիտացիա են ստեղծում, որ քո հետևորդների քանակն անասելի շատ է ու դու փառավորովում ես ապագայի փրկչի կերպարով, ապա այս պարագայում հավանաբար քո մասնակցությունը առաջիկա խորհրդարանական ընտություններին ևս լինելու է ֆեյքերի մակարդակով, քանզի իրականում քո այդ 50 էջերը ղեկավարում են լավագույն դեպքում մի քանի հոգի:

Օրինակ խորհրդարանական ընտրություններից հետո մենք ականատես կլինենք, թե ինչեպես է 150 կազմակերպություն միավորող ՀՎԿ-ն հավաքելու շատ քիչ ձայներ ու անպայման բողոքելու ընտրակեղծիքների համար: Դե Բաղդասարյանին էլ ինչ է մնում անել, քան հավատալ իր ֆեյքերի զորությանը, քանի, որ Հայաստանում իրեն հավատացող չի մնացել:

Նույն շարքից