Հասարակություն 

ՌԴ-ում հաստատվել է 2-րդ քաղաքացիության մասին տեղեկությունների տրամադրման կարգը

Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունը հաստատել է Ռուսաստանի քաղաքացիների կողմից երկրորդ քաղաքացիության կամ օտարերկրյա պետությունում բնակության թույլտվության առկայության մասին ծանուցելու կարգն ու ձեւը: Գերատեսչության հրամանը կհրապարակի «Ռուսական թերթը» օգոստոսի 6-ի համարում, հաղորդում է «ՌՒԱ Նովոստին»:


Փաստաթղթից հետեւում է, որ տեղեկության տրամադրումը հնարավոր է անձնապես կամ փոստի միջոցով: Ծանուցմանը պարտադիր կերպով պետք է կցել օտարերկրյա անձնագրի պատճենը:


Օգոստոսի 4-ին ուժի մեջ է մտել երկրորդ քաղաքացիությունը թաքցնելու համար քրեական պատասխանատվության ենթարկելու մասին օրենքը:


Քաղաքացիության մասին օրենքը լրացվում է հոդվածով, որը այլ քաղաքացիություն (օտարերկրյա պետությունում մշտական բնակություն հաստատելու թույլտվություն) ունեցող անձին պարտավորեցնում է օտարերկրյա քաղաքացիություն ձեռք բերելուց հետո 2 ամսվա ընթացքում այդ մասին գրավոր կերպով տեղեկացնել Դաշնային միգրացիոն ծառայությանը:


Պահանջի չկատարման դեպքում մինչեւ 200 հազար ռուբլի (5,8 հազար դոլար) քրեական տուգանք կամ դատապարտյալի տարեկան եկամտի չափով, կամ 400 ժամ հարկադիր աշխատանք կսահմանվի: Քրեական պատասխանատվություն կսահմանվի միայն օտարերկրյա քաղաքացիություն ձեռքբերման մասին ծանուցելու պարտականությունը չկատարելու համար:

Նույն շարքից