ԱԺ նիստի մեկնարկին ԱԺ ԲՀԿ պատգամավոր, Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը հայտարարեց, թե պատգամավորները ստորագրահավաք են կազմակերպել՝ Վարդգես Գասպարիի խափանման միջոցը փոխելու պահանջով:
«Անհանգստություն է արտահայտվում Գասպարիի կալանավորման հետ կապված, հիմա կարևորագույն խնդիրներից է մի կողմ թողնենք քաղաքական ու իրավական խնդիրները: Այս պահին ստորագրահավաք է սկսվել, որը կուղարկվի Վերաքննիչ դատարան: Կոչ եմ անում պատգամավորներին միանալ ստորագրահավաքին՝ Գասպարիի՝ խափանման միջոցը՝ կալանքը, փոփոխելու համար»,- ասաց նա:
ԱԺ նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը նշեց, որ եթե նման անհանգստություն կա՝ ապա կիմանան:
Իր հերթին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանն էլ հավելեց, որ իրենք էլ իրենց հերթին են ստորագրահավաք կազմակերպել, որին արդեն մի խումբ պատգամավորներ միացել են, ՝Վարդգես Գասպարիին ազատ արձակելու երաշխավորագիր պատրաստելու համար: «Առաջարկում եմ նամակները միացնել և այսօրվա վերջ ուղարկենք»,- ասաց նա: