Հասարակություն 

Չինաստանում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 600-ի

ՉԺՀ-ում ավելանում է հզոր երկրաշարժի զոհերի թիվը: Ավելի վաղ հաղորդվել էր 410 մահացածների մասին, իսկ օգոստոսի 4-ին զոհերի թիվը հասել է 589-ի, ասվում է Չինաստանի քաղաքացիական վարչության նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ:

 

Նախարարության վերջին տվյալների համաձայն՝ երկրաշարժի հետեւանքով ավելի քան մեկ միլիոն մարդ է տուժել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

 

Ավելի քան 2 հազար 4 հարյուր մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, աղետի շրջանից 240 հազար մարդ է տարհանվել: Մի քանիսը անհայտ կորած են համարվում: Երկրաշարժի հետեւանքով տաս հազարավոր տներ ու շինություններ եւ ոչնչացվել:

 

6,5 բալ հզորությամբ երկրաշարժը տեղի էր ունեցել կիրակի, Չինաստանի հարավ-արեւմուտքում: Ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 16:30-ին (Երեւանի ժամանակով՝ 12:30-ին): Էպիկենտրոնը գտնվել է Վենպին բնակավայրից 11 կմ եւ Չժաոտուն քաղաքից  29 կմ հեռավորության վրա: Երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորության վրա:

Նույն շարքից