Ամերիկյան United Airlines ընկերության 233 ուղեւոր տեղափոխող Boeing-777 ինքնաթիռը բռնկման պատճառով վթարային վայրէջք է կատարել Կանադայի արեւելքում գտնվող Նոր Շոտլանդիա նահանգի Հալիֆաքս օդանավակայանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:
Ինքնաթիռն իրականացում էր Նյու-Ջերսի - Բրյուսել թռիչքը:
Փիթեր Սփերվեյ օդանավակայանի մամուլի քարտուղարի հաղորդմամբ, օդաչուն որոշում է ընդունել վթարային վայրէջք կատարել մոտակա օդանավակայանում: Մամուլի քարտուղարի խոսքով՝ բռնկումը սկսել է ինքնաթիռի մեկուսացված գոտում եւ մինչեւ վայրէջքն արդեն մարվել:
Ուղեւորներից ոչ մեկը չի տուժել: