Ճգնաժամի պայմաններում մարդիկ մտածում են, թե ինչպես դուրս գան ստեղծված իրավիճակից, անգամ, եթե դու լավագույն մասնագետ ես ու այսպես ասած «ոսկե ձեռքեր» ունես սակայն կարող է քո ցանկացած աշխատանքը չգտնես ու չհարմարվես:
Ինչպես անել, որ զբաղվես համ քո սիրած գործով, համ էլ լուծես քո սոցիալական խնդիրները, այս հարցի պատասխանն ունի մեր զրուցակից Գեղարվեստի ակադեմիայի Համակարգչային դիզայն բաժնի շրջանավարտ Գայանե Գեղամյանը, ով տևական ժամանակ է զբաղվում է հագուստների ձևավորմամբ և հաճախորդի ճաշակին համապատասխան կարում ու պատկերազարդում շապիկներ: Մեր հետ զրույցում դիզայները նշեց, որ պատվերները տարբեր են լինում, ինքն է առաջարկում կա նաև,որ արդեն պատրաստի գաղափարով դիմում է հաճախորդը:

Աշխատանքի իրականացման հարցում միայն ազատ երևակայությունն է, որ խրախուսվում է, ոչ մի սահմանափակում չկա, սակայն Գայանեն ունի իր սիրելի պատկերները, որոնք նա ստեղծում է ուսումնասիրելով հայկական ավանդական զարդանախշերը և իր պատմաբան եղբոր օգնությամբ դրանք վերածնում: Այս պահին ունեմ տղաների շապիկների զարդանախշերի հավաքածու, դա ես պատրաստել եմ ցույց տալու համար, որ տղաներն էլ կարող են կրել դրանք և ինչքան գեղեցիկ է ասաց Գայանեն: Դիզայների մեկ այլ նորույթն էլ կոշիկների պատկերազարդումն է տարբեր նախշերով, լինեն ծաղիկներ, կամ այլ պատկերներ:

Գնային առումով թանկ չի ներկայացնում, դա բացատրեց նրանով, որ դժվարին ժամանակներ են ուստի պետք է նաև հաճախորդին հարմարվել: Սկսած 20 -30 հազարից կարելի է նրա մոտ պատվեր իրականացնել: Գայանեն պատրաստվում է համագործակցության համար դիմել խանութների , իսկ այս պահին պատվերը հիմնականում ընդունում է համացանցում բացված իր ֆեյսբուքյան էջում և ինստագրամի միկրոբլոկում:






