Հասարակություն Իրավական 

Օմբուդսմենը Գասպարիի հարցով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին

Հետևողական եմ լինելու Վարդգես Գասպարիի գործի հետ կապված, քանի որ դա համարում եմ չափազանց կարեւոր: Այս մասին, այսօր՝ փետրվարի 25-ին, Կառավարությունում լրագրողների հետ զրույցում նշել է Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Վարդգես Գասպարիի գործով դիմել եմ ՀՀ գլխավոր դատախազին, որպեսզի քրեական դատավարության օրենսգրքով սահմանված շրջանակներում ընթացքի հարցը լուծվի, քննարկվի: Դրանից բացի ահազանգ է եղել տեսակցությունների մասով, որով պարզաբանումներ եմ պահանջել արդարադատության նախարարից, նաեւ վատ վերաբերմունքի հետ կապված:

Մենք ուսումնասիրել ենք փաստաբանի հրապարակային հայտարարությունը: Քանի որ կալանավորման հարցը դատական վարույթում է գտնվում, որտեղ օրենքն արգելում է ուղիղ միջամտություն»,-նշել է նա:

Հարցին, թե ինչու անձամբ չի այցելել Գասպարիին ՄԻՊ-ը պատասխանեց, որ ֆիզիկապես չի հասցրել:

Նույն շարքից