Արդեն երկրորդ տարին է, ինչ «Հայաստան» համահայկական հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմինը հովանավորում է համայքների համար խիստ անհրաժեշտ այս կենտրոնների կառուցումը Արցախի գյուղերում:
Ամիսներ անց ԼՂՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի բուժկետը, հանդիսությունների դահլիճը, գրադարանը, համակարգչային սենյակն ու գյուղապետարանը կսկսեն գործել այս յուրատիպ նորակառույց երկհարկանի կենտրոնում` հոգալով համայնքի ամենատարբեր կարիքները: Այս մասին տեղեկացնում է «Հայաստան» Համահայկական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Շուրջ 1060 բնակիչ ունեցող համայնքը Հիմնադրամի ջանքերի շնորհիվ նախորդ տարիներին ձեռք է բերել նաև կանոնավոր ջրամատակարարում և բարեկարգ գյուղամիջյան ճանապարհ (Հյուսիս-հարավ ճանապարհահատված):
Ֆինանսավորումը` Հիմնադրամի Ֆրանսիայի տեղական մարմին և ԼՂՀ կառավարություն: