Օգոստոսի 1-ին ոստիկանության Գավառի բաժին էր դիմել 1970 թ. ծնված Լուսին Կ.-ն և հայտնել, որ Գավառ քաղաքում անհայտ պայմաններում կորցրել է բջջային հեռախոսը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հեռախոսը Գավառ-Լճափ երթուղային ավտոբուսում գողացել է 18-ամյա Հրաչյա Ա.-ն` պատճառելով շուրջ 100.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: