Հասարակություն 

Անհայտ անձինք կոտրել են Օլանդի որդու էլեկտրոնային փոստը

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի որդին՝ Տոման, ցանցահենային հարձակման զոհ է դարձեl: Parisien-ի փոխանցմամբ, անհայտ անձինք կոտրել են նրա էլեկտրոնային փոստը:

 

Օլանդի որդու հասցեների գրքում պահպանված հասցեատերերը կարճ հաղորդագրություն են ստացել, որում ասվել է, որ նա օգնության կարիք ունի և հասանելի կլինի միայն էլեկտրոնային փոստով:

 

Հաղորդագրությանը պատասխանած հասցեատերերից ցանցահենները դրամական օգնություն են խնդրել:

 

Փոստարկղի հասանելիությունը վերականգնվել է մի քանի ժամ անց:

 

«Վստահեցնում եմ, որ սա պարզապես իմ փոստարկղի վրա կատարված հարձակում է եղել: Հուսով եմ, որ Ձեզնից ոչ ոք դեպի Հունաստան մի քանի հազար եվրոյի փոխանցում չի կատարել»,- մեջբերում է թերթը երիտասարդի խոսքերը:

 

Նույն շարքից