Հայաստան գլխավոր 

ՀՀԿ-ն ԲՀԿ-ի հետ էլ է համագործակցում. Վահրամ Բաղդասարյան

Հայաստանում դեկտեմբերի 6-ին ընդունված նոր Սահմանադրության իրագործման համար քաղաքական ուժերի հետ համագործակցությունն անխուսափելի է: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Լրագրողների հարցին, թե «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում տարաձայնություններ են սկսվել, և որոշ ԲՀԿ-ականները ցանկություն ունեն համագործակցել ՀՀԿ-ի հետ և կլինի կոալիցիա    Բաղդասարյանը պատասխանեց. «Նման հարց չենք քննարկել, բայց համագործակցում ենք, օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանը ընտրություններում հավաքեց 96 ձայն, եղե՞լ է համագործակցություն, թե՞ ոչ»»:

Դաշնակցության հետ, Բաղդասարյանի խոսքով, ունեն ընդհանուր ծրագրեր և պաշտոնապես համագործակցում են և եթե կլինեն այլ ուժեր, ապա իրենք նրանց հետ էլ կհամագործակցեն:

«Սա ամեն ինչի սկիզբն է, մի շտապեք, համբերեք, հանգիստ, որովհետև մենք Սահմանադրական բարեփոխումները նոր ենք կատարել և այդ ֆոնի վրա արդեն քայլերը կատարվում են», -եզրափակեց Բաղդասարյանը

Նույն շարքից