Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողներն Երևանի Վրացյան փողոցում գտնվող հնամաշ իրերի վաճառքի շուկայից բերման են ենթարկել 78-ամյա Ցոլակ Բ.-ին: Այս մասին հայտնում են Ոստիկանության մամուլի ծառայությունից:
Ցոլակ Բ.-ն օգոստոսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի /ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը/ 1-ին մասի մեղադրանքով: