Հասարակություն 

Այսօրվանից նոր նմուշի համարանիշեր կտրամադրվեն

այաստանի Հանրապետության կառավարության 2010 թ. սեպտեմբերի 9-ի No 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու եւ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թ. հուլիսի 27-ի No 1400-Ն եւ նոյեմբերի 30-ի No 1854-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ` օգոստոսի 6-ից Ճանապարհային ոստիկանության կողմից տրանսպորտային միջոցներին հատկացվում են նոր նմուշի համարանիշեր:


Վերը նշված որոշմամբ ներկայումս օգտագործվող հաշվառման համարանիշերը պարտադիր փոխելու պահանջ կամ համարանիշերի հատկացման համար սահմանված վճարների ավելացում նախատեսված չէ:

Նույն շարքից