ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է «Վ. Գասպարիին քրեակատարողական հիմնարկում բռնությունների ենթարկելու վերաբերյալ» Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը: ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանձնարարել է Օմբուդսմենի դիմումի հիման վրա Հատուկ քննչական ծառայությունում նյութեր նախապատրաստել:
Հիշեցնենք, որ Կառավարությունում լրագրողների հետ զրույցում Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնել էր, որ հետևողական է լինելու Վարդգես Գասպարիի գործի հետ կապված, քանի որ դա համարել է չափազանց կարեւոր: