Հայաստան 

Նախարար Արմեն Աշոտյանի վերջին խոսքն ԱԺ ամբիոնից. տեսանյութ

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀՀԿ պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին հարց ուղղեց դպրոցների վարկանշավորման մասին ցուցակների մասին:

Պատասխանելով հարցին Աշոտյանն ասաց.  «Ինչ վերաբերում է վերջին խոսքին, ասում են, եթե ուզում ես զվարճացնել Աստծուն, պատմիր իրեն քո պլանների մասին: Չեմ ուզում զվարճացնել: Վստահաբար կարծում եմ, որ սա վերջին խոսքիս համար ճիշտ տարիք չէ»:

Որպես հետգրություն՝ նա շնորհակալություն հայտնեց ԱԺ պատգամավորներին, լրագրողներին:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանն արձագանքեց՝ Ի՞նչ վերջին խոսք, պարոն նախարար, սա նոր սկիզբ է:

Մանրամասները 1in.am-ի պատրաստած տեսանյութում:

Նույն շարքից