Օգոստոսի 6-ին, ժամը 14.54-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լոռու մարզի Մարգահովիտ գյուղի 2-րդ փողոցի տներից մեկում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն եւ երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.45-ին, մարվել` 16.13-ին:
Պարզվել է, որ թիվ 3 փողոցի 2-րդ տան նկուղում (24 քմ) ամբողջությամբ այրվել են կենցաղային իրեր, առաստաղը, 3 պատուհան եւ 1 դուռ: