Հասարակություն Գիտություն 

Արևմտյան Եվրոպայում հայտնաբերել են հնագույն մուսուլմանական գերեզմանոց

korrespondent-ի հաղորդմամբ` Ֆրանսիայում հնէաբանները հայտնաբերել են վաղ միջնադարյան մուսուլմանական գերեզմանոցների հետքեր: Հետազոտության արդյունքները հեղինակները հրապարակել են PLoS ONE պարբերականում:

Հնէաբանները ուսումնասիրել են Ֆրանսիայի հարավային Նիմ քաղաքում հայտնաբերված 3 գերեզման, որոնք թվագրվում են VIII դարին: Կատարված գենետիկ վերլուծությունը ցույց է տվել, որ աճյունները պատկանում են բերբերներին՝ Օմեյադների դինաստիայից, ովքեր Դամասկոսի խալիֆայությունում իշխել են 661 թվականին:

Նշվում է, որ դա Արևմտյան Եվրոպայում արաբական ներկայության առաջին ապացույցն է:

evidenceofea

Նույն շարքից