Հասարակություն 

Ավստրալիայում սուգ է հայտարարվել Ուկրաինայում ավիաաղետի ժամանակ զոհվածների հիշատակին

Ավստրալիայում օգոստոսի 7-ին հայտարարվել է սգո համազգային օր Ուկրաինայի հարավ - արևելքում տեղի ունեցած ավիաաղետի ժամանակ զոհվածների հիշատակին: Պետական հիմնարկություններում խոնարհել են դրոշները, իսկ տեղական ժամանակով կեսօրին ամբողջ երկրում հնչել է եկեղեցական զանգերի ղողանջը:     

 

Մելբուռնի Սուրբ Պատրիկի տաճարում կայացել է սգո արարողություն, որին մասնակցել են հիմնական եկեղեցիների հոգևրականները: Այդտեղ հրավիրված Էին զոհվածների հարազատները, Ավստրալիայի գեներալ-նահանգապետ Փիտեր Քոսգրոուվը և վարչապետ Թոնի Աբոտը: HBC հեռուստաընկերությունը Մելբուռնի տաճարից ուղիղ ռեպորտաժ Է վարել ամբողջ երկրի համար: 

 

«Մալայզիական ավիագծեր» ընկերության Boeing 777 ինքնաթիռը, որը կատարում Էր MH17 չվերթն Ամստերդամից Քուալա Լումպուր, հուլիսի 17-ին աղետի Է ենթարկվել Ուկրաինայի Դոնեցկի մարզում: Հանրանավում գտնվող բոլոր 298 հոգին զոհվել են: Զոհերի թվում եղել են 38 ավստրալացիներ, ինչպես նաև Մալայզիայի, Նիդեռլանդների, Ինդոնեզիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Բելգիայի, Ֆիլիպինների, Կանադայի և Նոր Զենլանդիայի քաղաքացիներ, հաղորդել Է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

 

Նույն շարքից