Հասարակություն Հոգեբանի անկյուն 

Որտեղ են ապրում աշխարհի ամենադժբախտ երեխաները

«Children's Worlds» նախագծի  հետազոտողները որոշել են պարզել, թե որտեղ են ապրում աշխարհի ամենաերջանիկ և ամենադժբախտ երեխաները:

Նրանք հարցում են իրականացրել 4 մայրցամաքի 17.000  8 տարեկան երեխաների շրջանում, գրում է korrespondent-ը:

Փոքրիկներին  հարցեր են ուղղվել ընտանիքի, ընկերների, դպրոցականների անձնական կյանքի  և շրջակա միջավայրի մասին:

Հարցումների արդյունքում՝ պարզվել է, որ  ամենադժբախտ երեխաներն ապրում են Գերմանիայում, Հարավային Կորեայում, Նեպալում և  Եթովպիայում, իսկ նրանց համար ամենավտանգավոր վայրը  Հարավային Աֆրիկայի Հանրապետությունն է:

Հարցումների արդյունքների համաձայն` ամենաերջանիկ երեխաներն ապրում են  Ռումինիայում, Կոլումբիայում, Իսրայելում, Լեհաստանում, Իսպանիայում, Մալթայում և այլն:

Նույն շարքից