Հայաստանի քաղաքացուն հայտնաբերել են իր Lexus GX 450 ավտոմեքենայում չորս հրազենային մահացու վնասվածքով մերձմոսկովյան Շյոլկովի շրջանի Զագորյանսկ ավանում գործող «Охотничий домик» սրճարանի հարևանությամբ:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Ըստ տեղեկությունների երկրորդ անձին նույն սրճարանի հարևանությամբ հոսպիտալացրել են , ով ևս ՀՀ քաղաքացի է:
Պարզվել է, որ մահացածը Մեդկոմ բժշկական ընկերության տեղի ղեկավարն է: Դեպքի վայրում ոստիկանները հայտնաբերել են ՏՏ տեսակի ատրճանակ: