Ամերիկյան Ֆլորիդայի նահանգից երեք հղի կնոջ մոտ Զիկա տենդ են հայտնաբերել. տեղեկացնում են ԶԼՄ-ները` վկայակոչելով տեղի առողջապահության դեպարտամենտի հայտարարությունը:
Այդ հայտարարության համաձայն, վարակված կանայք ավելի վաղ մեկնել էին այլ երկրներ:
Տվյալ տեղեկության ի հայտ գալուց հետո Ֆլորիդայի նահանգապետ Ռիկ Սքոթը դիմել է ԱՄՆ-ի Առողջապահության նախարարությանը կից Հիվանդությունների վերահսկողության և կանխարգելման կենտրոնին (CDC) խնդրելով նահանգ հասցնել Զիկա վիրուսի հայտնաբերման 250 թեստ:
Զիկա տենդը սուր վարակիչ հիվանդություն է, որը երբեմն փոխանցվում է մոծակների խայթոցի միջոցով: