Հայաստանում 2015թ. դրությամբ հազար բնակչի հաշվով գրանցվել է 1,2 % ամուսնալուծության դեպք, այս մասին այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը: Ամենաբարձր ցուցանիշը, կարծես թե, Երևանում է գրանցվել՝ միջինից բարձր , սակայն դրանից անմասն չեն մնում նաև մարզերը: Մեծ թվով ամուսանլուծություններ են արձանագրվել Լոռու մարզում: Սրան զուգահեռ՝ ցածր ցուցանիշներ են արձանագրվել Տավուշի մարզում՝0,5% և Գեղարքունիքի մարզում՝0,6 %: 2004-2015 թվականների ամուսնալուծությունների վիճակագրական տվյալները համեմատելով Կ.Կույումջանը ասաց, որ 2004-ի դրությամբ այս ցուցանիշը 0,6 % է 2015-ի՝ 1,2 փոխարեն:
«Սա ցույց է տալիս ,որ ՀՀ-ում ամուսնալուծությունների թիվը աճել է»: Իհարկե, այս տվյալները վերաբերում էին գրանցված ամուսնություններին, բայց կան ամուսնություններ, որոքն գրանցված չեն, այս դեպքում հարցն ուսումնասիրվում է մարդահամարի անցկացման ժամանակ, որը տեղի է ունենում 10 տարին մեկ անգամ: «Ըստ 2011թ. մարդահամարի տվյալների ամուսանլուծված են եղել տղամարդկանց 1,2%, որը 2001-ի դրությամբ եղել է 1,8%, այսինք տղամարդկանց մոտ այդ ցուցանիշը 0,6 % -ով նվազել է, իսկ կանանց պարագայում այդ ցուցանիշն ավելի բարձր է եղել՝ 2011թ. ամուսնալուծված կանայք կազմել են բնակչության 3,8 %, իսկ 2001թ.-ին՝ 4,8%», -հայտնեց մասնագետը:
Ըստ Կ. Կույումջյանի թեև սրանք այդքան էլ ցածր ցուցանիշներ չեն, սակայն մեծ հաշվարկով ամուսնալուծվածները կազմում են ընդհանուր բնակչության 2,6 %: «Ըստ 2011-ի մարդահամարի տվյալների բնակչության 60%-ն ամուսանցածներն են, 28,4%-ը՝ չամուսանցածները, այրիները՝ 9%, այս թվերի մեջ ամուսանլուծվածների 2%-ը շատ փոքր տեղ է գրավում»,- ասաց նա: Բանախոսը փաստեց,որ առավել երկար կանայք են ամուսնալուծված մնում, իսկ տղամարդիկ ավելի արագ են մեկ այլ ամուսնական կապի մեջ մտնում: Միջին ամուսնական տարիքը Հայաստանում համարվում է տղամարդկանց համար 30,8, իսկ կանանց համար՝ 27, 3 տարեկանը: Պարզվում է, որ ամուսնալուծվածների 31,5% ապրել են միասին ավելի քան 20 տարի, 23,1 % համատեղ1-4 տարի, 18,4% ՝-ը 5-9 տարի, 11,9%-ը՝ 10-11 տարի, 10,5 % -ը՝ 15-19 տարի, իսկ ահա մինչև 1 տարի համատեղ ապրող ընտանիքները կազմում են ամուսնալուծվածների 4%-ը, որը թվերով ստացվում է շուրջ 205 ամուսնական զույգ:
Թեև Հայաստանում՝ ԱՊՀ երկրների հետ համեմատած, ամուսնալուծությունների ամենացածր ցուցանիշն է արձանագրվում, սակայն Կարինե Կույումջյանը հավաստիացնում է, որ 2004-ի հետ համեմատած մեծ աճ է նկատվում՝ շուրջ 0,6% չափով, ինչը մեր երկրի համար մտահոգիչ է: Ամուսնալուծությունների հիմնական դրդապատճառներին անդրադարձավ «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» ՀԿ նախագահ Խաչատուր Մարոզյանը՝ փաստելով, որ ամուսնալուծությունները կարող են ունենալ ամենտարբեր պատճառներ. մարդիկ դիմում են այդ քայլին մինչև անգամ սոցիալական նպաստ ստանալու համար: «Թեև սկզբում այդ ապահարզանը կրում է ձևական բնույթ, սակայն շատ կարճ ժամանակ հետո այն դառնում է իրական: Կինը սկսում է ավելի պահանջկոտ դառնալ, տղամարդը ծուլանում է, սկսում է չաշխատել՝ հույսը դնելով այդ սիմվոլիկ դրամի վրա և ահա գալիս է մի պահ, երբ ամուսինները իսկապես բաժանվում են»:
Մասնագետը մի քանի հստակ պատճառներ բերեց, որոնք հանդիսանում են կոնկրետ դրդապատճառ , դրանք են հաշվարկով ամուսնությունը, նյութական միջոցների անբավարարությունը, սոցցանցերը, արատավոր սովորույթները՝ ալկոհոլիզմ, խաղամոլություն, ամուսնական դավաճանությունը, սեռական կամ հոգեբանական անհամատեղելիությունը: Թեև այս թվարկությունը դեռ կարելի է շարունակել, սակայն բանախոսները հույս հայտնեցին, որ կգա մի ժամանակ, երբ հայ հասարակությունը կվերաարժեքավորի ընտանիքի դերն ու նշանակությունն իր կյանքում և աստիճանաբար ընտանիքների ներսում կհաղթահարվի այս խնդիրը