Օգոստոսի 6-ին, ժամը 11.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Մարգարյան փողոցի թիվ 22/4 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը մարմնական վնավածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե օգոստոսի 6-ին, ժամը 13.45-ին, «Նիսսան Մարչ» մակնիշի ավտոմեքենան Երեւանի Արշակունյաց պողոտայի թիվ 53/Ա շենքի դիմաց վրաերթի է ենթարկել 74-ամյա կնոջ, որը ստացել է մարմնական վնասվածք:
Երկու դեպքով էլ կատարվում է քննություն: