Հասարակություն 

Բաղրամյան պողոտայում պառկելու համար բերման է ենթարկվել 9 ակտիվիստ

Բաղրամյան պողոտայում «Ազատություն Վարդգես Գասպարիին» պահանջով ակցիայից այսօր՝ փետրվարի 25-ին, բերման ենթարկվածների թիվը 9-ն է: Այս մասինNEWS.am-ին հայտնեց  ոստիկանության մամուլի ծառայությունից:

Նախագահական նստավայրին մոտենալ փորձող, ապա գծանցումին պառկած երիտասարդներից 6-ը տեղափոխվել են ոստիկանության Կենտրոնական, 3-ը՝ Արաբկիրի բաժին:

Վարչական իրավախախտման մասին արձանագրությունը կազմելուց հետո բերման ենթարկվածները սահմանված ժամկետում՝ երեք ժամվա ընթացքում ազատ կարձակվեն:

Նշենք, որ ոստիկանությունից հայտնեցին, որ ակտիվիստները տարբեր ժամերի են բերման ենթարկվել:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Երեւանում մի խումբ երիտասարդներ «Ազատություն Վարդգես Գասպարիին» պահանջով  կրկին պառկել են  Բաղրամյան պողոտայում:

Ակտիվիստները փորձել են մոտենալ, ըստ նրանց, իրենց պահանջի միակ հասցեատիրոջ՝ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրին, ոստիկանները սակայն թույլ չեն տվել:

Ապա ակտիվիստները պառկել են գծանցումին, որտեղից ոստիկանները նրանցից մի քանիսի ոտքերից եւ ձեռքերից բռնած հեռացրել են եւ բերման ենթարկվել: Նախնական տվյալներով՝ բերման ենթարկվածները 3-ն էին:

Նույն երիտասարդները նմանօրինակ ակցիա էին իրականացրել նաեւ փետրվարի 24-ի երեկոյան:

Նույն շարքից